Հոկտեմբերի 13-ին Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու կասկածանքով առավոտյան հինգին մոտ Բաշինջաղյան փողոցում կայանված «Նիսան» մեքենայով հանդերձ՝ բերման են ենթարկել Դավիթաշենի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքէջից։
Նրա մոտ հայտնաբերվել է 20 հազար դրամ անվանական արժեքով նույն սերիայի ու համարի ինը թղթադրամ:
Նախապատրաստվում են նյութեր: