Իրավական 

ՍԴ այսօրվա որոշումն ուղղակի ապտակ է ԱԺ-ին և նրա քաղաքական մեծամասնությանը. Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սահմանադրական դատարանն այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

Ըստ ամենայնի, սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժել է՝ հիմք ընդունելով
«Սահմանդարական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջները, համաձայն որի՝

1. Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում`

1) եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին.

2) եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան.

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշումը եռօրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ և 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով՝ անհապաղ, ուղարկում է կողմերին:

Ուղղակի ապշել կարելի է որոշ մարդկանց վարքագծից։ Տևական ժամանակ է, որ Ձեզ ողջամտորեն ու հրապարակայնորեն ասվում է, որ Ձեր բռնած իրավական ուղին, մեղմ ասած, անհեռանկար գործունեություն է, որ Դուք պարզապես զբաղված եք թուղթ մրոտելով, ժամանակ վատնելով ու հանրության վստահությունը մսխելով։

Արդեն տևական ժամանակ է, որ Ձեզ մատչելի ձևով ու հարգալից տոնով բացատրվում է, որ սահմանադրական դատարանի՝ Ձեր որդեգրած ուղին տանում է փակուղի, և եթե Դուք իսկապես խնդիր եք դրել լուծել այս հարցը, ուրեմն բարի եղեք իրավական հարթության վրա ռացիոնալ լուծում առաջարկել, ոչ թե զբաղվել դատարկաբանությամբ։

Չի՛ կարելի մի ամբողջ իրավապահ համակարգի վերափոխման գործընթացում առաջնորդվել սիրողական մակարդակով՝ մի կողմից տոտալ անվստահություն սերմանելով այդ համակարգի նկատմամբ, մյուս կողմից՝ անլրջացնելով պետական կարևորագույն ինստիտուտների՝ օրենսդիր և գործադիր իշխանության գործունեությունը։

Լրջացե՛ք, որքան շուտ, այնքան լավ․․․»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից