Իրավական 

Էդուարդ Շարմազանովին դատի են տվել

analitik.am

Արթուր Վարդանյանը դատական հայց է ներկայացրել Էդուարդ Շարմազանովի դեմ։ Խոսքը Նորք Մարաշի հայտնի խմբից Արթուր Վարդանյանի մասին է:

Վարդանյանը զրպարտություն է համարում Շարմազանովի հայտարարություններից մեկը և դատարանի միջոցով հերքում է պահանջում:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ դատարանը փոխեց Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը, Շարմազանովը հետևյալ բովանդակությամբ գրառում արեց. «Նիկոլի կառավարած Հայաստանի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակում զինված խմբի պարագլխին։ Փաստորեն, Փաշինյանը գործարքի է գնում ահաբեկիչների հետ»։

Գործը մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին:

Նույն շարքից