Իրավական 

Կոմբինատից կատարված գողությունը բացահայտվեց

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Կապանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի տարածքից գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 34-ամյա, 43-ամյա և 64-ամյա տղամարդիկ՝ վերջինիս վարած բեռնատար «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով, որը բարձված էր մոտ 1,5 տոննա մետաղի ջարդոնով: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Կրտսեր տղամարդը բացատրություն է տվել, որ ջարդոնը, առանց թույլտվության և որևէ մեկի գիտության, նույն օրը հավաքել են կոմբինատի տարածքից՝ հետագայում վաճառելու նպատակով:

Նախապատրաստվում են նյութեր:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից