Իրավական 

Կարճատև պաշտոնավարումից հետո կամավոր վաղ կենսաթոշակի անցնելը խնդրահարույց է հենց կամավորության առկայության տեսանկյունից. Գևորգ Դանիելյան

analitik.am

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Դատավորի վաղ կենսաթոշակի իրավունքի առնչությամբ, ինչպես և սպասվում էր, Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդգծված կամավորության սկզբունքը տարաբնույթ մեկնաբանությունների թիրախ դարձավ. մի կողմը պնդում է, որ սկզբունքորեն բավարարված է գաղափարն ընդունելու փաստով (թեպետ գաղափարը որևէ մեկը չէր էլ վիճարկում, քանզի քննադատվում էր այլ հարց՝ բացառապես կոնկրետ ժամկետ սահմանելը, ինչից բխում էր, որ խոսքը ոչ թե սկզբունքի, այլ իրավիճակային լուծման մասին է), մյուս կողմը ողջամտորեն ընդգծում է կամավորության առկայությունը հավաստի դարձնող հիմքերի առկայության անհրաժեշտությունը՝ շեշտադրոմ անելով քաղաքական ճնշումները բացառելու վրա:

Կամավորության հիմքով դատավորի վաղ կենսաթոշակի վերաբերյալ միջազգային փորձի վրա հղումներ անելիս, հարկ է ուշադրություն դարձնել մեկ կարևոր հանգամանքի վրա ևս, որին ուղղակիորեն չի անդրադարձել Վենետիկի Հանձնաժողովը: Խոսքը պաշտոնավարման խելամիտ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏԻ մասին է, մասնավորապես, կամավորությունն ինքնին իրավական արժեք ունի, եթե դատավորն առնվազն պաշտոնավարում է օրենքով կանխորոշված նվազագույն ժամկետը, օրինակ՝ 10 տարի, հակառակ պարագայում հարկատուն պարտադրված է լինելու անգամ 7-8 ամիս աշխատած 45-50 տարեկան անձին, որը կամավոր որոշել է կենսաթոշակի անցնել, ցմահ ապահովել անհամեմատ բարձր կենսաթոշակով:

Ավելին՝ կարճատև պաշտոնավարումից հետո կամավոր վաղ կենսաթոշակի անցնելը խնդրահարույց է հենց կամավորության առկայության տեսանկյունից....»:

Նույն շարքից