Իրավական 

Ինչի՞ ես սենյակ զբաղեցնում ու գույք մաշում... Գևորգ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանին

analitik.am

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.

«Խայտառակ անգրագետ հարցազրույց, ուղղակի ամոթալի պնդումներ:

Ասում է՝ «Հայաստանը չունի Սահմանադրական դատարան»...

Հասկանո՞ւմ եք չիմացության կամ ձեռառնոցու ինչ աստիճան է սա:

Բա որ չունի, էտ ինչո՞ւ էիր ինքնամոռաց ձևով ընտրվում էտ մարմնի դատավոր...

Լավ, ժողովուրդ ջան, կարելի՞ է էս աստիճան ծաղրը հանդուրժել։

Դուք հլը դասը չսովորած էս անպատրաստի պատասխանները լսեք: Հլը Ազգային ժողովի նկատմամբ սրա հեգնանքը տեսեք...

Բա գոյություն չունեցող հիմնարկից ինչի՞ ես աշխատավարձ ստանում, ինչի՞ ես սենյակ զբաղեցնում ու գույք մաշում...

Անձնական կարծիք- Առաջիկայում շատ արագ պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարումը թույլատրելու հարցը»:

Նույն շարքից