Իրավական 

Արսեն Թորոսյանի արդեն նախկին տեղակալի հայրն ԱԱԾ-ում է

analitik.am

Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) առողջապահության փոխնախարարներից մեկի հայրը փողերի լվացման գործով նրգրավված է որպես կասկածյալ: Այս մաիս 168.am-ին  հայտնել է նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը:  Նախարար Արսեն Թորոսյանի ո՞ր  տեղակալի մասին է խոսքը, ի՞նչ փողեր են դրանք, աղբյուրը ակնարկել է միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը՝  նշելով, որ պետական նվիրատվության  գումարների հետ կապված խնդիր է: ԱԱԾ-ն 168.am-ի տեղեկատվությունը չի հերքել, նոր բան, սակայն, չի խոստացել հայտնել, հորդորել է նախաքննական  փուլում բավարարվել պաշտոնական հաղորդագրություններով:

Դեռևս չճշտված տեղեկությունների համաձայն՝ խոսքը Արցախի մի քանի շրջաններին շուրջ 150 մլն դրամի գույքի մատակարարման համար կնքած գործարքի մասին է, որն արվել է, սակայն գույքը տեղ չի հասել:

Ավելին, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր, որպեսզի ծախս երևա:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից