Իրավական 

23-ամյա երիտասարդը քաղաքում շրջում էր մարիխուանան գրպանում

analitik.am

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հոկտեմբերի 15-ին, ժամը 15-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Անի թաղամասի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից։

Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ մանրացված, չորացված կանեփանման զանգվածով: Երիտասարդը հայտնել է, որ այն մարիխուանա է, քաղել է վայրաճ կանեփից և պատրաստել անձամբ օգտագործելու համար:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից