Իրավական 

Հային սպանել են սեփական մեքենայի մեջ

analitik.am

Ուկրաինայի Դնեպր քաղաքում կրակել են «Mercedes» մակնիշի մեքենայի վրա, ինչի արդյունքում վարորդը տեղում մահացել է:

Արդեն հայտնի է, որ կրակոցի արդյունքում մահացածը 27-ամյա Արմեն Բաղդասարյանն է:

Ինչ վերաբերում է մարդասպանին, հայտնվում է, որ իրավապահ մարմիններն արդեն բռնել են կասկածյալին: Խոսքը մասնավորապես վերաբերում է 53-ամյա Վադիմ Սավչուկին:

Ոստիկանությունը և քննչական մարմինները պարզում են գործի մանրամասները:

Նույն շարքից