Իրավական 

Հրայր Թովմասյանի «հանցագործությունից» գործել են նաև Արարատ Միրզոյանը, Արտակ Զեյնալյանը /լուսանկար/

Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում։ Փաստորեն ճիշտ նույն իրավական հիմքով՝ Սահմանադրության 95-րդ հոդվածի ուժով դադարել են ոչ միայն ՍԴ դատավոր ընտրված Հրայր Թովմասյանի, այլև 6-րդ գումարման ԱԺ-ի ևս չորս պատգամավորի լիազորություններ։ Նրանք չորսն էլ դարձել են կառավարության անդամ, որպիսի կարգավիճակը ճիշտ նույնքան է անհամատեղելի Պատգամավիրի կարգավիճակի հետ, որքան ՍԴ անդամի կարգավիճակը։

Ու այսքանից հետո որևէ մեկը կարո՞ղ է ազնվորեն համոզմունք ունենալ, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում չէ, որ մեր իրավապահների վարքագիծը քաղաքական հիմքով խտրականություն չէ, որ այս ամենը ուղղակի զավեշտալի չէ։

Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից