Իրավական 

Մոսկվայում կայացել է հայ գործարարի սպանության գործով մեղադրյալների դատական նիստը

analitik.am

Մոսկովյան մարզային դատարանը վճռել է հայաբնակ ձեռնարկատեր Արմեն Հակոբյանի սպանության մեջ մեղադրյալների գործը:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ սպանությունը իրագործել են 48-ամյա Վահրամ Մարդոյանը և վարորդ Սերգեյ Տիխոնովը:

«Դատավորի վճիռը կարդալու ընթացքում Մարդոյանը և Տիխոնովը կանգնել և ժպտում էին: Միայն երբ հայտարարվեց պատիժը, նրանց դեմքը ծամածռվեց ատելությունից: Մարդոյանը դատապարտվեց 17 տարի ազատազրկմամբ, իսկ Տիխոնովը՝ 8 տարի, - հայտնում է «Մոսկովյան կոմերիտական» պարբերականը:

Նախկինում Դատարանը նույն գործով դատապարտել էր ևս երկու անձանց՝ ՌԴ ՆԳՆ Գլխավոր վարչության աշխատակից Պավել Շեվնյուկին և դիպուկահար Դենիս Կրասիկովին, որոնք առևանգել էին Արմեն Հակոբյանին: Նրանք ազատազրկվել էին 5.5 տարով:

Պարբերականում նշվում է նաև, որ Արմեն Հակոբյանի սպանության պատվիրատուն թաքնվում է Հայաստանում:

Արմեն Հակոբյանին առևանգել էին 2015թ. մարտի 20-ին Մոսկվայում: Գործարարի մարմինը նույն օրը հայտնաբերվել էր դանակով հասցված և հրազենային վնասվածքներով: Ըստ Արմեն Հակոբյանի հարազատների՝ սպանության նպատակը ձեռնարկությունն իրենցով անելն է եղել:

Նույն շարքից