Իրավական 

Յարոսլավլում բնակիչն այրել է 7 մարդու

analitik.am

Յարոսլավլում բնակիչը տուն է այրել, որի հետևանքով մահացել է 7 մարդ, որից 5-ը՝ երեխա: Հանցագործն իր արարքը պատճառաբանել է հարբած լինելու փաստով, սակայն ըստ Life.ru կայքի՝ հանցանքի շարժառիթը եղել է երեխաների միջև դպրոցում տեղի ունեցած վեճը:

1982 թ. ծնված Ալեքսանդր Կոմարովը հետաքննիչներին պատմել է, որ մոտ 1 ամիս առաջ վիճել է այդ տան բնակչի հետ դպրոցում վեճի բռնված երեխաների պատճառով: Նա գնացել է ամեն ինչ պարզաբանելու, սակայն «հակառակորդը» նրան իր տեղն է ցույց տվել:

Վերջիվերջո հոկտեմբերի 18-ին Կոմարովը հարբած վիճակում այդ տան մոտով տաքսիով անցնելիս ինքնաբերաբար որոշել է հրդեհել այն: Դուրս է եկել մեքենայից, այրել մի հնամաշ կտոր, նետել այն տուն, ապա նստել մեքենան և հեռացել:

Գործ է հարուցվել «ընդհանրական վտանգ պատճառելու միջոցով 2 կամ ավելի անձանց սպանության» հոդվածով:

 

Նույն շարքից