Իրավական 

Հայտնի է ՔԿ աշխատակիցների Ազգային ժողով գնալու նպատակը

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` հանցավորության դեմ պայքարի կազմակերպման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև քաղաքացիների հետ տարվող աշխատանքները համատեղ կազմակերպելու համար արդյունավետ համագործակցության նպատակով ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական քրեագիտական գլխավոր վարչության ծառայողներն այսօր հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիների հետ տարվող աշխատանքների շրջանակում համագործակցության, ինչպես նաև` ՀՀ ԱԺ խմբակցություններում քաղաքացիների ընդունելության աշխատանքների ընթացքում համագործակցության ապահովման և Կոմիտեի ներկայացուցիչների մասնակցության ապահովմանն առնչվող հարցեր:

 

Քննարկվել է նաև մինչդատական վարույթին վերաբերելի մասով օրենսդրական նախաձեռնությունների դեպքում տեղեկատվության և վիճակագրության տրամադրման, նախաքննության ընթացքում, հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործություններով, իրավական բացերի կամ կարգավորում պահանջող խնդիրների դեպքում այդպիսիք խմբակցությանը ներկայացնելու վերաբերյալ հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև նախաքննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետագայում համալիր միջացառումներ ձեռնարկելուն:

 

ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական քրեագիտական գլխավոր վարչության ծառայողներն այս շաբաթվա ընթացքում կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ:

ՀՀ ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից