Իրավական 

ՀՔԾ-ն դատարան չի ներկայացրել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքը, որը արդարացնում է Արսեն Բաբայանին

Ամենայն հավանականությամբ, դատարանն այսօր երկու հարցերը միաժամանակ կքննարկի՝ և՛ ձերբակալման իրավաչափության դեմ մեր կողմից ներկայացված բողոքը, և՛ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունն՝ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, դատարանի դիմաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, փոխանցում է Aysor.am-ը:

Լրագրողի դիտարկմանը, թե ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն իր հարցազրույցում պնդել է, որ գրությունն ԱԺ ուղարկել է մարտի 2-ին, արդյոք այդ փաթեթը փոխանցվե՞լ է պաշտպանական կողմին և փաթեթում առկա՞ է նման փաստ, Երվանդ Վարոսյանը պատասխանել է.

«Մենք համոզված ենք, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը նաև հարցաքննվել է քրեական գործով, այդ մասին կար նշում նաև իր հարցազրույցում, սակայն, ի զարմանս մեզ, այդ հարցաքննության արձանագրությունը մեզ չի տրամադրվել, դատարան էլ չի ներկայացվել»։

Նա նշել է՝ իրենց համար դա եղել է հայտնի պատճառներով.

«Որովհետև ակնհայտ արդարացնող ապացույց է։ Ասեմ ավելին, այսօր ուշադիր հետևել եմ նաև պարոն Բաբլոյանի հարցազրույցին, ինչպես նաև Գագիկ Հարությունյանի հարցազրույցին։ Այդ երեք անձանց դիրքորոշումները բավարար են պնդելու համար, որ ներկայացված մեղադրանքն իրականաության հետ որևէ աղերս ունենալ չի կարող»։

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից