ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն այս պահին դատարանում է: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռուբեն Մելիքյանը:
Մելիքյանը հայտնեց, որ դատարանում են նաև Բաբայանի փաստաբանները, քննիչները, դատական նիստն ընթանում է:
Այսօրվա դատական նիստում քննվելու է ինչպես Բաբայանի ձերբակալության հարցը, այնպես էլ՝ կալանավորման միջնորդությունը:
Բաբայանի ձերբակալության հարցը պետք է քննվեր դեռ երեկ, սակայն նիստը չէր կայացել, քանի որ դատարանը չէր ապահովել նրա ներկայությունը: