Իրավական 

Արա Բաբլոյանը դեռ ունի կասկածյալի կարգավիճակ. փաստաբան

Հարցաքննություն է եղել, ընթանում են քննչական գործողություններ, եկեք սպասենք որոշակի ժամանակահատված, որից հետո շատ ավելի մանրակրկիտ կխոսենք: Այս մասին ՀՔԾ-ում Արա Բաբլոյանի հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը նշել է, որ հիմա նախաքննական գաղտնիքի խնդիր կա, դրա համար չի կարող հարցերին պատասխանել:

Հարցին՝ արդյո՞ք քաղաքական հետապնդում տեսնում է Բաբլոյանի նկատմամբ, փաստաբանը պատասխանել է, որ այդ ու այլ հարցերի հնարավոր կլինի անդրադառնալ ավելի ուշ, երբ գործի նյութերի, փաստական հանգամանքների վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կլինի, տեղեկատվությունը կլինի ավելի հասանելի:

Արա Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել, նա ունի կասկածյալի կարգավիճակ:

Նույն շարքից