Սոնորա նահանգի Մատերեյ հետախուզական կազմակերպությունը հայտնել է 13 մարդկային դիակի հայտնաբերման մասին:
Նահանգի դատախազությունը փորձաքննությունից հետո հաղորդել է, որ հայտնաբերված 13 դիերից միայն մեկն է վերջերս թաղված: Մնում է պարզել մահերի պատճառները և դիակների ինքնությունը:
Մեքսիկայի կառավարության Ազգային հանձնաժողովի վիճակագրության համաձայն՝ սկսած 2006 թ. օգոստոս ամսից մինչև 2019 թ. հայտնաբերվել է գաղտնի թաղված մարմինների 3024 դեպք, մոտ 40 հազար մարդ էլ պաշտոնապես համարվում են անհետ կորած: