Իրավական 

Բելառուսում մահապատժի են դատապարտել 8 ամսական երեխային սպանած տղամարդուն

Բելառուսական Բրեստում դատարանը մահապատժի է դատապարտել 8 ամսական երեխային սպանած տղամարդուն: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Գործով անցնում է նաև երեխայի մայրը, ով դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:

Սպանությունը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերին: Երեխայի մայրն ու վերջինիս ընկերը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 46 վնասվածք են հասցրել փոքրիկին: Երեխայի դին հայտնաբերել էր հայրը, երբ վերադարձել էր տուն:

Նույն շարքից