Իրավական 

ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն՝ Արթուր Վանեցյանի հնարավոր ձերբակալման մասին

Մենք Արման Բաբաջանյանին չվստահելու խնդիր չունենք: Եթե մենք հանդիպենք, կարծում եմ, որ նա ողջ իրականությունը կասի: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանը՝ խոսելով ԱԺ պատգամավորի ու Նաիրի Հունանյանի հանդիպման մասին:

Հարցին՝ որևիցե նյութեր, գործեր կան արդյո՞ք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասով, Մարտիրոսյանը բացասական պատասխան է տվել: Մարտիրոսյանը նշել է, որ Վանեցյանը չի ձերբակալվելու, չի կալանավորվելու, գործեր չկան:

Մարտիրոսյանը չի ցանկացել մեկնաբանել Արթուր Վանեցյանի հայտարարությունը:

Նա հերքել է լուրերը, թե Վանեցյանի մասով քննություն է սկսվելու:

Նույն շարքից