Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացավ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։
Դատական նիստի ընթացքում դատավոր Դավիթ Բալայանը կարծիք հայտնեց, որ դատավարությունը կտևի ավելի քան մեկ տարի՝ նշելով, որ Սանասարյանը գոնե ազատության մեջ է, իսկ կան գործեր, որոնց մասով ամբաստանյալները կալանավորված են:
Դատարանն այսօր մերժեց Սանասարյանի պաշտպանի միջնորդությունը, որը վերաբերում էր նրա լիազորությունները վերականգնելուն:
Նշենք, որ հաջորդ նիստը կայանալու է նոյեմբերի 27-ին: