Իրավական 

Նախարարը՝ «օրենքով գողերի» դեմ պայքարի մասին

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խոսելով «օրենքով գողերի» դեմ պայքարի և մի քանի ՔԿՀ-ներում անկարգությունների հարցով հարուցված քրեական գործերի մասին, հայտարարեց, որ հարցով պետք է դիմել Քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե գործերն ինչ փուլում են ու ինչ ինֆորմացիա կարող են տրամադրել. «Կարծում եմ, որ իրավապահ մարմիններն ամենօրյա աշխատանք են տանում այդ պայքարում: Խոսքը վերաբերում է հանցավորության դեմ պայքարին: Այնպես չէ, որ հատուկ պետք է սկսեն զբաղվել»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ կառավարությունն ընդունեց «օրենքով գողերի» մասին օրենքի նախագիծ, որով արդեն կարգավիճակի համար պատիժ է հասնում քրեական հեղինակություններին:

Հարցին կան արդյո՞ք ՔԿՀ-ներում մարդիկ, ովքեր պահպանում են իրենց ազդեցությունը, նախարարը պատասխանեց, որ այդ մասով հետևողական պայքար է տարվում, որպեսզի որևէ անձ արտոնյալ կարգավիճակ չունենա. «Մենք չենք քննարկում՝ օրենքով գող են, թե քրեական հեղինակություն, մենք քննարկում ենք՝ արտոնյալ կարգավիճակ ունեցող անձ կա, թե՝ ոչ»:

Նույն շարքից