Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները դատարանի որոշմամբ, Պռոշյան գյուղի տներից մեկում խուզարկություն կատարեցին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Տան առաջին հարկի սենյակներից մեկի զգեստապահանարում հայտնաբերվեց է դրամապանակ, որի մեջ կանեփանման բույսի հատիկներով 3 փաթեթ էր։
Նկուղում հայտնաբերվեց ապակյա տարայի մեջ լցված 34,10 գրամ քաշով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված։ Տան հարակից պահեստարանում հայտնաբերվեցին ռադիոընդունիչներ, այլ քաղաքացու անձնագիր և լինգ։
Տանտերը գողություն կատարելու կասկածանքով նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանություն։
Նշանակվել են փորձաքննություններ։