ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբայր Ռոբերտ Մանուկյանը կրկին կալանավորվել է։ Այս մասին news.am-ին հայտնել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը և Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարել։