ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը համաձայն չէ, որ ՀՀ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա: Նրա խոսքերով, ՍԴ-ում ամենամեծ ճգնաժամն այն դատավորն է, ով խոսում է այդ իբր ճգնաժամի մասին, սակայն մինչև հիմա որևէ նիստի չի մասնակցել (խոսքը վերաբերում է Վահե Գրիգորյանին):
«Եթե ես ԱԺ նիստերին չմասնակցեմ, ես բարոյական իրավունք կունենա՞մ դատողություններ անել ԱԺ գործունեության մասին: Հավատացեք, ես նրա դեմ որևէ բան չունեմ, ատելություն չկա, ես ատում եմ նրա կեցվածքը: Նա նիստերին չի մասնակցել, սակայն աշխատավարձ է ստանում, 4 անգամ խրախուսում է ստացել: Եթե դատավորը բացարձակապես չի մասնակցում դատարանի աշխատանքներին, ինչի՞ համար է խրախուսվում, ո՞ւր են իշխանությունները, էլի անցանք երկակի ստանդարտների՞ն: Եթե երկակի ստանդարտ եղավ, որևէ բանի չենք հասնի»,-ասել է Պետրոսյանը, ում խոսքերով, դատավորը բարոյական իրավունք չունի քննադատելու ՍԴ-ի աշխատանքը, եթե որևէ նիստի չի մասնակցել: