Իրավական 

Եղեգնաձորում սպայի՝ կոմայի մեջ հայտնվելով ավարտված միջադեպի մասով հակասական իրադրություն կա. ՔԿ պետ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ՔԿ պետ Հայկ  Գրիգորյանը խոսել է Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպի մասին, ինչի արդյունքում զինվորականը հայտնվել է կոմայի մեջ:

ՔԿ պետն ասել է, որ հակասական իրադրություն կա. «4 զինծառայող պնդում են, որ մարզպետն այնտեղ է եղել, իսկ շենքի դիմաց տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, որ մարզպետը շենք մտել է 22:30-ին և միայն 00:30-ին է շքամուտքից դուրս եկել: Այս հանգամանքը կա, սակայն զինծառայողներն առերես էլ են պնդել իրենց խոսքերը: Քննությունը դեռ չի ավարտվել: Ամեն դեպքում փորձաքննության եզրակացության տեսանյութը մոնտաժված չէ»:

Հիշեցնենք, որ միջադեպով պայմանավորված Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն օրեր անց հրաժարական տվեց:

Նույն շարքից