Մենք Վիգեն Սարգսյանի հետ կապված գործն ուղարկել էինք ՀՔԾ, սակայն դատախազը հսկողական գործառույթների շրջանակներում գտել է, որ լրացուցիչ գործողություններ պետք է արվեն, դրա համար ուղարկել է ՔԿ: Այդ գործողություններն արվելուց հետո հարցը կքննարկվի՝ կուղարկվի ՀՔԾ, թե՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է նախկին նախարարի գործը դուրս մնացել իրավապահների դիտակետից:
ՔԿ նախագահի խոսքերով, կան տվյալներ, որոնք վկայում են, որ հանձնաժողովի կողմից բնակարաններ են հատկացվել անձանց, որոնց կամ ավելի ուշ պետք է հատկացվեր, կամ հանձնաժողովի որոշմամբ, այլ ոչ թե՝ միանձնյա որոշման արդյունքում:
Նախկին նախարարը հարցաքննության չի հրավիրվել, նա Հայաստանում չէ:
ՔԿ պետը հայտնեց, որ Սարգսյանն իհարկե որպես մեղադրյալ ներգրավված չէ: