Իրավական 

Ամուլսարի հարցով եզրակացություն տված «Էլլարդի» փորձագետներին կհրավիրենք հարցաքննության. ՔԿ պետ

Ձեռք են բերվել մի շարք տվյալներ, որոնցով պահանջվում է նոր ուղղություններով քննություն կատարել, ինչը մենք հիմա անում ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՔԿ պետ Հայկ Գրիգորյանը՝ խոսելով Ամուլսարի թեմայի մասին:

Գրիգորյանը նշեց, որ «Էլլարդի» փորձագետներին իրենց տված եզրակացության շուրջ հարցաքննության կանչելու անհրաժեշտություն կա. «Նրանց առաջիկայում հարցաքննության կկանչենք եզրակացության շուրջ բացատրություններ տալու համար»:

Գրիգորյանը դժվարացավ ժամկետներ նշել, թե երբ ի վերջո հարցում պարզություն կլինի՝ նշելով, որ դա կախված է տարբեր փորձաքննություններից, մասնագետների կարծիքից, ստուգումներից:

Նույն շարքից