Իրավական 

Դանակահարել էր... և ինքնակամ ներկայացավ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 22.33-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ նստատեղի ծակած վերքով շտապօգնության խումբը Մաշտոցի պողոտայից բուժօգնության է տեղափոխել 30-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ իրեն դանակահարել է ծանոթը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Երկու ժամ անց ծանոթն ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից