Իրավական 

Անզգույշ կրակոց օդամղիչ ատրճանակից. 17-ամյա պատանին հիվանդանոցում է

Հոկտեմբերի 31-ին, ժամը 18-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում է ստացվել, որ ձեռքի վնասվածքով բուժօգնություն է ստացել Գեղասար գյուղի բնակիչ 17-ամյա մի պատանի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական էջից։

Մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը տանը իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով կրակելիս պատանին անզգուշաբար վնասել է իրեն:

Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից