Հասարակություն 

Երբ «պրեստիժային» մեքենայով ես՝ թեկուզ մի քիչ «գոլդ» պետահամարանիշով, գրեթե ոչ ոք չի համարձակվի ձայնային ազդանշան տալ քեզ. Վարդան Ոսկանյան

Հայաստանյան հասարակության «արժեքների» մասին կարելի է գոնե մասնակի կարծիք կազմել նույնիսկ մեքենաների վարորդների՝ ձայնային ազդանշան տալու շարժառիթներից։

Դե, ասենք, երբ «պրեստիժային» մեքենայով ես՝ թեկուզ մի քիչ «գոլդ» պետահամարանիշով, ապա գրեթե ոչ ոք չի համարձակվի ձայնային ազդանշան տալ քեզ, իսկ եթե՝ Աստված «մի արասցե», համեստ մեքենայով և հետն էլ խառը թվերով համարանիշով, ապա անիմաստ հնչող ձայնային ազդանշանների բույլի արժանանալը գրեթե երաշխավորված է։

Եվ այստեղ կրկին բարձրանում է շեքսպիրյան հայտնի հարցի տարբերակը՝ «լուսավորե՞լ, թե՞ չլուսավորել», որովհետև միգուցե անիմա՞ստ է «արժեքային» այսպիսի կողմնորոշում ունեցողի հետ աշխատելը և պետք է մտածել հաջորդ սերնդի մասին։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից