Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 2-ին բավարարել է ՀՔԾ-ի միջնորդությունը՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, NEWS.am-ին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Անահիտ Ֆարմանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՔԾ-ում քննվող քրեական գործով՝ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով։