Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավի միջնորդություն ներկայացրեցին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերը: Այսօրվա նիստում Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն ներկայացրեց:

«Մենք միջնորդում ենք գրավի կիրառումը ճանաչել ընդունելի՝ սահմանելով գրավի ողջամիտ չափ»,-հայտարարեց Վարդևանյանը՝ հավելելով, որ գրավի չափը թողնում է դատարանի հայեցողությանը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ է մասնակցում դատական նիստին:

Նույն շարքից