Իրավական 

Մարդիկ ստիպված են հիշել, թե երբ են սառնարան գնել ու գտնել կտրոնը. Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Այսօրվա նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները գրավի միջնորդություն ներկայացրեցին՝ պահանջելով փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում վստահություն հայտնեց, որ դահլիճում բոլորն են հասկանում՝ իրեն կալանքի տակ պահելու համար հիմքեր չկան. «Սա ուղղակի հետևանքն է մի գործընթացի, որում ինձ թիրախավորել են որպես մեղավորի: Հատկապես վերջին իրադարձությունների հետ կապված՝ նաև սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հասկանում եմ, թե ինչ վիճակում են հայտնվել դատավորները, ովքեր Ֆեմիդայի կշեռքի վրա մի կողմից դնում են իրենց խոցելիությունը, մյուս կողմում՝ իրենց արժանապատվությունը, արհեստավարժությունն ու խիղճը:

Մարդիկ ստիպված են հիշել, թե երբ են տանիքը վերջին անգամ վերանորոգել, կամ պետք է հիշեն 5 տարի առաջ գնած սառնարանի մասին, գտնել կտրոնը, քանի որ դրա մասին կարող են հարցեր տալ»:

Քոչարյանի խոսքերով, կա դատարան, շենք, դատախազներ, սակայն չկա արդարադատություն. «Արդարադատություն գոյություն չունի։ Սա է վիճակը։ Հասկանում եմ, նաև, որ այսօրվա դատարանն է այդ խոցելիության վիճակում»:

Նույն շարքից