Իրավական 

Անտառուտում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է երրորդ քաղաքացին /Լրացված/

Հոկտեմբերի 27-ին հաղորդվել էր Անտառուտ գյուղում տեղի ունեցած գազաբալոնի պայթյունի մասին, ինչի հետևանքով 1958 թ. ծնված Նորիկ Մադոյանը և նրա կինը` 1958 թ. ծնված Վարդուհի Գալստյանը, տեղում մահացել էին, իսկ 1945 թ. ծնված Ալեքսեյ Ավանեսյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նոյեմբերի 5-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ալեքսեյ Ավանեսյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

28.10.2019 13:24

Հոկտեմբերի 27-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Անտառուտ գյուղում մեքենայի գազաբալոն է պայթել, կան զոհեր:

Մեկնած իրավապահները պարզել են, որ նույն օրը, ժամը 9-ի սահմաններում, 74-ամյա մի երևանցի և Անտառուտի բնակիչ 61-ամյա ամուսիններ փորձել են երևանցու «Կիա» մակնիշի մեքենայի գազաբալոնից լիցքավորել հողամասում տեղադրված ինքնաշեն գազի բալոնը, որի ժամանակ բալոնը պայթել է:

Ամուսինները տեղում մահացել են, իսկ երևանցին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Նշանակվել է պայթունատեխնիկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից