Իրավական 

Դատավորը մտածում է, թե ինչ կլինի, եթե ինքը բավարարի մեր միջնորդությունը․ Հայկ Ալումյան

Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել այն դատավորների նկատմամբ, ովքեր բավարարել են մեր միջնորդությունները: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ այսօր երկրորդ նախագահի պաշտպանները գրավի միջնորդություն ներկայացրեցին՝ գրավի չափի մասով որոշումը թողնելով դատարանի հայեցողությանը:

Դատարանը որոշումը հրապարակելու է նոյեմբերի 7-ին:

Ալումյանի խոսքերով, հիմա դատավորը, ով պետք է որոշում կայացնի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ, խորհում է ոչ միայն միջնորդության հիմնավորված լինել-չլինելու մասին, նա նաև խորհում է այն մասին, թե ինչ կլինի, եթե բավարարի այդ միջնորդությունը՝ քրեական գործ կհարուցե՞ն, դատարանը կփակե՞ն, թե՝ մեկ այլ բան։

Նույն շարքից