Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի որդուն դեռ արգելված է տեսակցել հորը

Ռոբերտ Քոչարյանն իրավաբան չէ, սակայն գիտակցում է՝ եթե մենք չանենք որոշակի միջնորդություններ, կուշացնենք։ Եթե մենք այսօր չմիջնորդենք, ապա հաջորդ նույն միջնորդությունը կարող ենք ներկայացնել միայն դատաքննությունն ավարտվելուց հետո, որը համոզված եմ չի լինելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշեց չբավարարել Քոչարյանի պաշտպանների միջնորդությունն ու ազատ չարձակել վերջինիս:

Սահակյանը նշեց, որ իրենք վարվում են քրեական դատավարության օրենսգրքով, փաստաբանության մասին օրենսգրքով նախատեսված նորմերով, կատարում են իրենց պարտականություններն այնպես, ինչպես պետք է կատարեն․ «Մենք նպատակ չունենք ձգձգել քննությունը։ Մենք նպատակ չունենք սպասել միջազգային կառույցներից եկած գնահատականին, որովհետև գնահատականը, որ 300.1 հոդվածը ֆիկցիա է, այսինքն՝ չկա, անորոշ է և չի կարող կիրառվել ու չի եղել արարք կատարելու պահին, հետևողականորեն ասել ենք անցած նիստերում»։

Հարցին՝ երկրորդ նախագահի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին թույլատրում են արդյո՞ք տեսակցել հորը, Սահակյանը բացասական պատասխան տվեց․ «Սեդրակ Քոչարյանին արգելված է տեսակցել հորը»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից