Իրավական 

ՄԻՊ-ն Արսեն Բաբայանի հարցով դիմել է Գլխավոր դատախազին ու սպասում է պատասխանի

analitik.am

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղված իրավիճակն իմ ուշադրության ներքո է, դա շատ կարևոր հարց է: Դուք գիտեք, որ արդեն ԵԽ կառույցներից են արձագանքում: Հարուցված քրեական գործերը ևս մոնիթորինգի ներքո են: Պետք է ասեմ, որ հատկապես այդ քրեական գործերով իրավապահները պետք է մեծ ուշադրություն, զգուշավորություն ցուցաբերեն, քանի որ խոսքը վերաբերում է ՍԴ-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

Խոսելով արդեն մասնավորապես Արսեն Բաբայանի կալանքի մասին՝ Թաթոյանը հայտնել է, որ այցելել է վերջինիս. «Ես իմ գրությամբ գլխավոր դատախազին առաջարկել եմ քննարկել այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը: Ես այս պահին դեռ սպաում եմ պատասխանին: Տեղյակ եմ, որ երաշխավորություն են ներկայացրել նաև Արցախի ՄԻՊ-ն ու իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Սպասում ենք պատասխանին»:

Նույն շարքից