Իրավական 

Մարդասպանություն է լինելու. Վիճաբանության պատճառը պարզվեց

analitik.am

Նոյեմբերի 2-ին, ժամը 20.55-ին, ոստիկանություն էր զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե Խաչիկ Դաշտենցի փողոցի 20 հասցեի մոտ մարդասպանություն կլինի, զենք են պահել տաքսու վարորդի վրա:
Էրեբունու ոստիկանները շտապ մեկնել էին դեպքի վայր: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Քիչ անց կրկին ահազանգ էր ստացվել, թե վիճաբանության ձայներ են հնչում ավտոշուկայի մոտ, իր հեռախոսն էլ տարել են:

Նույն օրը, ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նույն հասցեի մոտից բաժին էին բերման ենթարկել Հարավկովկասյան երկաթուղու երեք աշխատակցի: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր «Վալտեր» տիպի գազային ատրճանակ՝ համապատասխան թույլտվությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 2-ին, ժամը 20-ին, նշված հասցեում երկաթուղու աշխատակիցներից մեկը գումարային հարցի շուրջ վիճաբանել է իր ծանոթի՝ Խաղաղ Դոնի փողոցի 28-ամյա բնակչի հետ: Նա ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել է հետաքննության բաժանմունք:

Նույն շարքից