Իրավական 

Ոստիկանությունը՝ այսօրվա կրակոցների մասին

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելով, որ մի քանի անձի միջև վեճ է տեղի ունեցել, և, ըստ նախնական տեղեկությունների` մասնակիցներից մեկը հրացանով կրակոցներ է արձակել։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված փամփուշտի մասեր։

Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Նախնական տվյալներով միջադեպի հետևանքով որևէ անձ չի տուժել։

Դեպքի վերաբերյալ ոստիկանություն ստացվել է նաև հաղորդում։ Ոստիկանության Բաղրամյանի բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Չնայած կատարվածը արձագանք գտավ ԶԼՄ-ներում, սակայն տեղեկացնենք, որ ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից