Իրավական 

45-ամյա Սվետլանա Մ.-ն ներկայացել է ոստիկանության բաժանմունք

analitik.am

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 8-ին, ժամը 00.10-ին, 45-ամյա Սվետլանա Մ.-ն ներկայացել է ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք, որտեղից տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Սվետլանա Մ.-ն 2019 թ. հունիսի 13-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն հանցակցելու) և 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելու) մեղադրանքներով:

Նույն շարքից