Իրավական 

Վարձակալած տանը նռնակներ են հայտնաբերվել

analitik.am

Սանկտ-Պետերբուրգի վարձակալած տներից մեկում տանտերը հայտնաբերել է 3 նռնակ և 30 փամփուշտ, որոնք այնտեղ էին թողել բնակարանը վարձակալողները:

Մինչ իրավապահ մարմինները հետազոտել են շենքը և ստուգել հայտնաբերված զինամթերքը, տարհանված բնակիչները սպասել են բակում:

Պարզվել է, որ առանց պայթուցիչի «Ֆ-1» տիպի հայտնաբերված նռնակները վտանգ չեն ներկայացնում: Զինամթերքը հանձնվել է ոստիկանություն:

Նույն շարքից