Իրավական 

13-ամյա դստեր կասկածները հիմնավորվեցին

analitik.am

Նոյեմբերի 10-ին, ժամը 13.50-ին, Մաստարա գյուղի մի բնակչուհի զանգել է ոստիկանության Թալինի բաժին և հայտնել, թե հարևանուհին իր դրամապանակից փող է գողացել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Մեկնած ոստիկանները պարզել են, որ ահազանգողը տան բակում գնումներ կատարելուց հետո դրամապանակը թողել է երեքամյա դստեր մոտ, որի մոտից այն վերցրել է մյուս՝ 13-ամյա դուստրը: Տեսնելով, որ դրամապանակից բացակայում է 80 հազար դրամ՝ նա մորը հայտնել է, թե մինչև իր վերցնելը դրամապանակը եղել է հարևանուհու ձեռքին:

Քրեական հետախույզները կասկածանքով բերման են ենթարկել հարևանուհուն: Խուզարկության ժամանակ նա ներկայացրել է 20 հազարանոց չորս թղթադրամ և հայտնել, որ դրանք գողացել է հիշյալ դրամապանակից:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից