Իրավական 

Դատարանը չբավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

analitik.am

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշեց չբավարարել երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը: Որոշումը ենթական չէ բողոքարկման:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանի պաշտպանները դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին միջնորդություն են ներկայացրել:

Դատական նիստն այս պահին ընդմիջված է, քանի որ բացակայում է թարգմանիչը: Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ՝ չհայտնելով, թե քանի րոպեով է ընդմիջում հայտարարվել:

 

Նույն շարքից