Հասարակություն 

Ու այս արդարության ծարավը երբեք էլ չի հագեցվում, որովհետև ոչ Ա-ն էր Ա, ու ոչ էլ Բ-ն՝ Բ. Ռուբեն Մելիքյան

Մարդ արարածը անգամ ամենապարզ իրավիճակներում է մտքի սխալներ թույլ տալիս։ Էլ ու՞ր մնաց՝ բարդ, բազմագործոն իրադրություններում թույլ չտա։

Օրինակ՝ գիտի. «Եթե Ա, ապա Բ»: Ու երբ լինում է Բ, ուրեմն, մտածում է Մարդ արարածը, ուրեմն հաստատ դրա պատճառը Ա-ն է։ Իսկ քի՞չ են դեպքերը, երբ ինքնին «Եթե Ա, ապա Բ»-ն է անստուգելի կամ հերքված, վիճելի կամ հնացած։

Ու այս իմացության քաղցը մի օր վերածվում է արդարութան ծարավի, քանի որ հաճախ չի գտնվում էդ անտեր Ա-ն, երբ արդեն եղել է Բ, ու դա շատ անարդար է, քանզի ախր էլ ի՞նչ Բ, եթե ոչ մի կերպ չի երևում Ա-ն։

Ու այս արդարության ծարավը երբեք էլ չի հագեցվում, որովհետև ոչ Ա-ն էր Ա, ու ոչ էլ Բ-ն՝ Բ։

Երանի հոգով աղքատներին։

Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից