Հասարակություն 

Քանի որ զուգարանների թեման արդիական դարձավ, ասենք, թե հնում ինչպես են հայերն անվանել զուգարանին

Դե, քանի որ զուգարանների թեման արդիական դարձավ, ասեմ, որ հնում այս հասկացության համար ունեցել ենք նաև «ապարահեղ» և «ապարահանոց» բառերը, որոնց արմատական հատվածը փոխառյալ է միջին իրանական աղբյուրից և կազմված āp (նոր պարսկերեն آب [āb]) «ջուր» և rāh (նոր պարսկերեն راه [rāh]) «ճանապարհ» բաղադրիչներից՝ բառացի նշանակելով «ջրի ճանապարհ» և ցույց տալով, որ զուգարանները պետք է ունենային ջուր։

Ի դեպ, ժամանակակից պարսկերենում ևս նույն այս բառը կա՝ آبراه [ābrāh] կամ آبرهه [ābrāhe] տարբերակներով և պահպանում է իր նախնական իմաստը` «ջրուղի, ջրային ճանապարհ», իսկ «արտաքնոցի» համար էլ դասական նոր պարսկերենում օգտագործվել է համանման կառուց՝ آبخانه [ābxāna] «զուգարան (բռց․՝ ջրատուն)»։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից