Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է, որի հնագույն, ստորին շերտը թվագրվում է մուստերյան շրջանով ։ Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5-6 հազար տարի առաջ։
Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, և Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ ,Երևանե անվանումը)։
Երևանը հիշատակվում է 3-րդ դարի սոդդիական-մանիքեական տեքստում, որտեղ նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին Մանիիաշակերտներից մեկը Երևանում հիմնել է մանիքեական համայնք։
Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ ,Գիրք թղթոցիե մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։
Երևանը 1920-ական թվականներին փոքրիկ, անշուք քաղաք էր, ի տարբերություն Թբիլիսիի ու Բաքվի, որոնք կառուցել էին հայերը: Տարիների ընթացքում Երևանն էլ փոխվեց: Այսօր այն փոխվել է և դարձել յուրաքանչյուր հայի «սրտի մայրաքաղաքը»:
Մեր չքնաղ ու սիրելի Երևանը այսօր արդեն 2796 տարեկան է և այն մնում է ամբողջ աշխարհի հայերի համար ամենագեղեցիկ ու ամենաջերմ անկյունն աշխարհում: Երևանն այն քաղաքն է, որտեղ յուրաքանչյուր հայ իրեն միշտ զգում է տանը, այստեղ հայն երջանիկ է: Բոլորի տուն Երևանն իր զավակներին միշտ կանչում է դեպի տուն և տա Աստված, որ գա այն օրը, որ ամբողջ աշխարհում սփռված հայերը վերադառնան հայրենիք, և շենացնելով Հայաստանը, դառնան մեր աննման մայրաքաղաքի անբաժանելի մասինկը:
Շնորհավո՛ր 2796-ամյակդ, սիրելի Երևան: