Ռոբերտ Քոչարյանը պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատախազության բողոքարկումն ապօրինի կլինի, սակայն ինքը չի բացառում, որ դատախազությունը բողոք բերի, Վերաքննիչ դատարանը վարույթ ընդունի այդ բողոքը և այդ վճիռը բեկանվի: Այն հարցին, թե ինչու իրավունք չունեն այդ վճիռը բողոքարկելու, Ալումյանը նշեց, որ օրենքով նման իրավունք չունեն. «Եթե ազատության մեջ գտնվելով, Քոչարյանը չխախտի պայմանները, ապա պետք է մնա ազատության մեջ: Կալանավորումը կիրառվում է մի պայմանով, որպեսզի ապահովվի դատավարության ընթացքը»:
Ինչ վերաբերում է Քոչարյանի Հայաստանում մնալում, ապա Ալումյանը նշեց, որ համոզված է, որ Քոչարյանը մնալու է Հայաստանում. «Ես համոզված եմ, որ Քոչարյանը մնալու է Հայաստանում, մասնակցելու է դատավարությանն, ինքը մեղադրելու է այն իրավապահներին, ովքեր որպես մեղադրանք սարքել են և գործն ուղարկել դատարան և թողած 10 զոհերի մասով քննությունն ընկել են մի անձի հետևից»:
Ինչ վերաբերում է Հայաստանը լքելու իրավունքին, ապա Ալումյանը նշեց, որ Քոչարյանը Հայաստանը լքելու բոլոր իրավունքներն ուներ 2018-ի օգոստոսի 13-ից, երբ ազատ էր և որևէ խափանման միջոց չկա, անգամ ստորագրություն չհեռանալու մասին չկար, ինքն իրավունք ուներ Հայաստանի տարածքը լքել ցանկացած պահին, ինչը ինքը չարեց, որովհետև դա համարում է ոչ պատշաճ վարքագիծ: