Բարի օր Իրավական 

Դատախազությունը որոշումը բողոքարկելու իրավունք չունի. Հայկ Ալումյան

Ռոբերտ Քոչարյանը պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատախազության բողոքարկումն ապօրինի կլինի, սակայն ինքը չի բացառում, որ դատախազությունը բողոք բերի, Վերաքննիչ դատարանը վարույթ ընդունի այդ բողոքը և այդ վճիռը բեկանվի: Այն հարցին, թե ինչու իրավունք չունեն այդ վճիռը բողոքարկելու, Ալումյանը նշեց, որ օրենքով նման իրավունք չունեն. «Եթե ազատության մեջ գտնվելով, Քոչարյանը չխախտի պայմանները, ապա պետք է մնա ազատության մեջ: Կալանավորումը կիրառվում է մի պայմանով, որպեսզի ապահովվի դատավարության  ընթացքը»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի Հայաստանում մնալում, ապա  Ալումյանը նշեց, որ համոզված է, որ Քոչարյանը մնալու է Հայաստանում. «Ես համոզված եմ, որ Քոչարյանը մնալու է Հայաստանում, մասնակցելու է դատավարությանն, ինքը մեղադրելու է այն իրավապահներին, ովքեր որպես մեղադրանք սարքել են և գործն ուղարկել դատարան և թողած 10 զոհերի մասով քննությունն ընկել են մի անձի հետևից»:

Ինչ վերաբերում է Հայաստանը լքելու իրավունքին, ապա Ալումյանը նշեց, որ Քոչարյանը Հայաստանը լքելու բոլոր իրավունքներն ուներ 2018-ի օգոստոսի 13-ից, երբ ազատ էր և որևէ խափանման միջոց չկա, անգամ ստորագրություն չհեռանալու մասին չկար, ինքն իրավունք ուներ Հայաստանի տարածքը լքել ցանկացած պահին, ինչը ինքը չարեց, որովհետև դա համարում է ոչ պատշաճ վարքագիծ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից