Այսօր՝ փետրվարի 18-ին, խորհրադարանում ճեպազրույցի ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեկնաբանեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտարարությանը, թե խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ չի եղել անհանդուրժողականություն:
Լրագրողի դիտարկմանը, որ նշվել է, թե ընդդիմությունը կարողացել է հարցեր տալ, Մարուքյանն պատասխանեց. «Նման բան է ասել: Ինչու նախկինում ընդդիմությունը չի կարողացե՞լ հարցեր տալ, հենց ուզել է հարցեր տալ, եկել են ծեծե՞լ են աթոռի վրա, հա՞: Չէ լուրջ ըտենց բան են ասե՞լ: Ես չեմ հասցրել նայել»:
«Սիրելի գործընկերներ, դուք 10-15 տարի լուսաբանում եք ԱԺ աշխատանքները, եղե՞լ է դեպք, որ ընդդիմությունը չկարողանա հարց տալ: Եթե դա պրոգրես է, ես ապշած եմ: Ինչ վերաբերում է այն ասվածին, թե ընդդիմությունը կարողացել է դեմ քվեարկել, ի՞նչ է, գալու էին ձեռքներս կապեի՞ն: Եթե դա են պրոգրես համարում, ցավալի է»,-ասաց ԼՀԿ առաջնորդը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջարկությանը՝ կապված կիսանախագահական ընտրությունների վերադառնալուն և նախագահական ընտրություններ կազմակերպելուն, Մարուքյանն ասաց, որ հարգում են այն, սակայն չեն ընդունում, դա ետընթաց է: