Կալանավորումը, որը կիրառվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, խախտել է վերջինիս անձնական ազատության իրավունքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով ՍԴ որոշումը:
Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը:
Որոշման համաձայն, Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը հակասում է սահմանադրությանը, այն չի կարող լինել իրավաչափ:
Ինչ վերաբերում է քրեական հետապնդման մասին հարցապնդմանը, դրան հնարավոր կլինի միայն պատասխանել որոշմանը ծանոթանալուց հետո:
Այսպիսով, ՍԴ-ի որոշումից հետո Քոչարյանի ամեն օրվա կալանքի տակ մնալը նրա իրավունքների խախտում է համարվում: